Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բարգավաճը»՝ առանձին ցուցակով

Ապրիլ 29,2011 00:00

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, news.

am-ի փոխանցմամբ, նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ. «ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչու ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր՝ Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ»: Նաիրա Զոհրաբյանի համար. «Առնվազն տարօրինակ է, թե ինչու մամուլի տարբեր հրապարակումների հետեւից իրենց ականջները թափահարող արկածախնդիրները համառորեն, իբր, չեն հասկանում, թե ինչու Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը. որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին դիմակայելու համար։ Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել։ Ամեն ինչից անկախ՝ ուզում եմ շեշտել, որ ԲՀԿ-ն պատրաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն։ Նկատառում երկրորդ կամ մի փոքրիկ հետգրություն. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ռեսուրսը ժողովրդի վստահությունն է, եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով ԲՀԿ-ն մասնակցելու է եկող խորհրդարանական ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով՝ ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել