Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ՝ ԵՐԿՐՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Ապրիլ 29,2011 00:00

\"\"«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ հանդես եկավ հերթական հայտարարություններով: Ըստ այդմ. «Այսօր ՀԱԿ-ը «դրեյֆ» է անում ու փորձում է իրենով փակել ընդդիմադիր դաշտը եւ գալով կենտրոն՝ հնարավորություն է ստանում երկխոսության գալ իշխանամետ ուժերի հետ: ՀԱԿ-ն այսօր համագործակցում է ոչ թե հանուն համագործակցության կամ ազգի շահերի, այլ հանուն իշխանության գալու։ Մենք ունենք նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի մեկական աթոռ։ ՀԱԿ-ը չի ուզում երկրորդը լինել, իսկ առաջինը լինել նրան պարզապես թույլ չեն տա։ Կա նաեւ ԲՀԿ, որ հավակնում էր լինել առաջինը, սակայն դեմ չի մնալ երկրորդը: Սակայն ինտրիգային է, թե ո՞րը կլինի երկրորդը՝ ՀԱ՞Կ-ը, թե՞ «Բարգավաճը»: Ահարոն Ադիբեկյանը վստահեցրեց՝ այսօր քաղաքական դաշտում «տիրապետող դիրք ունի ՀՀԿ-ն, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը 8 տոկոսից չի իջել, ԲՀԿ-ի կառույցները առաջին եռյակում լինելու հավակնություն ունեն, ՀՅԴ-ն ունի 5-7 տոկոս ընտրազանգված, իսկ ՀԱԿ-ի վարկանիշը տատանվում է 20 տոկոսի սահմաններում»: Պարոն Ադիբեկյանի կարծիքով, ընդդիմադիր մի զանգված կա, որն այս պահին իր ձայնը չի տա իշխանությանը, բայց նաեւ չի տա ՀԱԿ-ին: Քաղաքական ուժերի միավորումն անհնարին է, «քանի որ բոլորը ամբիցիոզ են: Եվ եթե մեկին մի տեղ բան են ասում, աբիժնիկ ա դառնում»։ Սոցիոլոգը վստահ է, որ քաղաքական դաշտում ավելի շատ մասնատվելու, քան միավորվելու միտումն է առկա. «Ակնկալել, որ կլինի նախընտրական դաշինք, անհեթեթ է եւ մարդկային առումով, եւ տրամաբանական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել