Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԼՔԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ապրիլ 29,2011 00:00

\"\"

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ամենահեղափոխական ելույթն ունեցավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Արձագանքելով պարբերաբար հնչող «Հիմա, հիմա» վանկարկումներին՝ նա ասաց. «Միակ ձեւը իշխանափոխությունն է: Ես համաձայն եմ ձեզ հետ, այդ «Հիմա»-ն չեմ կարծում, որ հեռու է, չգիտեմ՝ մի քանի ժամ, մի քանի օր, թե մի քանի շաբաթ է մեզանից բաժանում: Բայց ես ուզում եմ ձեզ ասել խնդրի էությունը, հաջորդ տարի չի վարվելու հողերի 70 տոկոսը, մինչեւ էդ բոլոր հողերը գյուղացիները չեն առնի իրենց ձեռքը, իրենց աչքն է մտել, որ 91-ին էդ հողերը իշխանությունը ոչ թե իրեն է վերցրել, այլ գյուղացիներին է տվել: Դեռ մեզ էլ ձեռ էին առնում, ասում էին՝ ոչ թե հողը տվին գյուղացուն, այլ գյուղացուն տվին հողին»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել