Ամերիկյան լրատվամիջոցներում դարձյալ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է նկարահանվել «Տերմինատոր» ֆիլմում: Ենթադրվում էր, որ թվով հինգերորդ ֆիլմի նկարահանման աշխատանքներով կզբաղվի «Յունիվերսալ» ստուդիան, սակայն հիմա «Տերմինատորի» համար պայքարում է եւս երեք ընկերություն: Առաջին «Տերմինատորը», որը նկարահանել էր Ջեյմս Քեմերոնը՝ 1984 թվին, մեծ հաջողություն էր վայելում, իսկ ֆիլմում հնչող «Ես դեռ կվերադառնամ» արտահայտությունը դարձել էր ամենից շատ մեջբերվող թեւավոր խոսքը:
Նշենք, որ ձմռանը տեղեկություն էր տարածվել, որ հինգերորդ ֆիլմի ռեժիսոր է դառնալու թայվանցի Ջասթին Լին՝ «Ֆորսաժ» եւ «Մենամարտ» ֆիլմերի հեղինակը: