Շատերի կարծիքով՝ երգչուհի Լեդի Գագան շատ ինքնավստահ է, օժտված առանձնահատուկ ինքնատիրապետման ձիրքով: Երգչուհուն վերջերս բացահայտել են նաեւ հանգիստ ու խոցելի մարդու «կերպարում». նա այդպիսի դերակատարություն է ունեցել «HBO» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Monster Ball» փաստավավերագրական ֆիլմում: Լրագրողների հետ զրույցում Լեդին այնքան է անկեղծացել, որ նշել է, թե դպրոցական հասակից սկսած մինչ այժմ ինքն իրեն հաճախ համարել է անհաջողակ: Երգչուհին նաեւ հավելել է, որ ինքը որոշել է ամեն օր արթնանալիս կրկնել հետեւյալը. «Ես գերաստղ եմ, եւ իմ երկրպագուներին կարող եմ մշտապես ներկայանալ այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում ինձ տեսնել: Կան մարդիկ, ովքեր անընդհատ ուզում են ինձ ոչնչացնել, եւ ես ստիպված եմ դիմակայել այդ ամենին»: