Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԲԵԹԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՒՆԻ

Ապրիլ 28,2011 00:00

Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում դասավանդող իրավաբան Լոբսանգ Սանգայը ընտրվել է Տիբեթի վտարանդի կառավարության նոր ղեկավար: BBC-ի փոխանցմամբ, այդ պաշտոնում նրա թեկնածության օգտին են քվեարկել աշխարհի տիբեթցիների 55 տոկոսը: Նոր վարչապետի ընտրության մասին հայտարարվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դխարամսալա քաղաքում, որտեղ 1959թ.-ից ի վեր գործում է Տիբեթի վտարանդի կառավարությունը:
Հիշեցնենք, որ մինչ այս՝ վտարանդի կառավարությունը գլխավորում էր Դալայ Լաման, որը մարտին հայտարարեց իր լիազորությունները նոր առաջնորդի հանձնելու մտադրության մասին՝ հավելելով, թե 21-րդ դարում քաղաքական առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից եւ կոչ արեց կառավարության ապագա ղեկավարին՝ Չինաստանի հետ երկխոսություն սկսել:
Նոր ղեկավար Սանգայը նախկինում հասկացնել է տվել, թե ինքը, ի տարբերություն Դալայ Լամայի, հանդես է գալիս ոչ թե Չինաստանի կազմում Տիբեթի ինքնավարություն ձեւավորելու, այլ Տիբեթի անկախություն հռչակելու օգտին: Դալայ Լաման այսուհետեւ մնալու է տիբեթցիների միայն հոգեւոր առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել