Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՆԱԼԻՍ ՄԵՂԱԴՐԵՑ

Ապրիլ 28,2011 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը հայտարարեց, որ ոչ նպատակահարմար է համարում հիմնադրամի հոգաբարձուների հետ համագործակցությունը եւ իր աշխատակազմով հրաժարական է տալիս: Թամարա Պողոսյանի օրինակին չի հետեւել եւ չի հրաժարվել միայն մեկ աշխատող:
Հիշեցնենք, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Պողոսյան-Հակոբյան «հակամարտության» մասին հայտնի դարձավ երկու ամիս առաջ, «Առավոտն» էլ այս մասին գրել է մարտի 30-ին, ապրիլի 4-ին, 14-ին եւ 19-ին: Թամարա Պողոսյանը պնդում է, որ Հրանուշ Հակոբյանը 2009-ին օրենքի խախտումով է դարձել հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այն ժամանակ լռած տիկին Պողոսյանը վերջին երկու ամսում պարբերաբար հայտարարում է, որ տիկին Հակոբյանը փողեր է լվանում, խոչընդոտում եւ ճնշում է իրեն, պարտադրում իր կամքը: Հրանուշ Հակոբյանի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ իրականում Թամարա Պողոսյանն է բազմաթիվ խախտումներ արել, Հրանուշ Հակոբյանը օրենքով է առաջնորդվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել