Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ՔԱՅԼԵՐ

Ապրիլ 28,2011 00:00

\"\"

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ասաց. «Պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի: Չարությամբ որեւէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել, եւ մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններ: Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»: Այս համատեքստում հնչեցված վերջին միտքը կարող է ընկալվել որպես քաղբանտարկյալներին ազատ արձակելու խոստում, այսինքն՝ արդարադատության նախարարին հանձնարարություն է տրվել իրավական հիմքեր գտնել՝ այդ քայլն անելու համար:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել