Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոլիմեր Տրուբ» նորակառույց գործարանի բացմանը

Ապրիլ 27,2011 20:32

Ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հանդիսավոր կերպով բացվել է   «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շրջել է նորաբաց գործարանի արտադրամասերում և ծանոթացել ձեռնարկության հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին: Հիմնարկության պատասխանատուները վստահեցրել են, որ առաջիկայում նախատեսվում է նաև գործարանի արտադրական հատվածների ընդլայնում և նոր ապրանքատեսակների արտադրություն

«Պոլիմեր Տրուբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Գաղափարի հեղինակը ոլորտի առաջատար մասնագետ Սուրեն Դոշոյանն է: Նրա և սիրիահայ ձեռներեցների գործակցության արդյուքում էլ կյանքի է կոչվել այս նախագիծը: Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի այս խողովակների արտադրությունը զարգացման մեծ հնարավորություններ ունի: Ինչպես նշեց Սուրեն Դոշոյանը, հանրապետության տնտեսական որոշ ուղղությունների համար՝ հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն, «Պոլիմեր Տրուբ»-ի արտադրանքը հրաշալի լուծումներ կարող է բերել: Դոշոյանը հավելեց նաև, որ սա նշված ոլորտների գործունեությանն ուղղված միակ նախագիծը չէ և առաջիկայում նաև նոր ձեռնարկներ կյանքի կկոչվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել