Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Բեթթի Իսթերը (թարգմանաբար՝ Զատիկ), Զատիկի տոնից երկու օր առաջ՝ Չարչարանաց ուրբաթ օրը, 1 մլն դոլար է շահել Georgian lottery-ով: 75-ամյա թոշակառու Բեթթի Իսթերը այդ օրը շահել է ոչ միայն այդ խոշորամասշտաբ շահումը, այլեւ՝ եւս երեք «մանր»՝ մի քանի հազար դոլարանոց շահումներ: Նա ասել է, որ շահումների մի մասը կտա 14-ամյա թոռնուհուն: