Լրահոս
Օրվա լրահոսը

Դրախտի գաղտնիքը

Ապրիլ 27,2011 00:00

Ամերիկացի գիտնականները նշում են, որ դրախտը մարդու վիճակն է մահվան պահին: Այսպիսով, մարդկանց այն պատկերացումը, թե դրախտը ինչ-որ վայր է, որտեղ թագավորում է բարեկեցությունը, ըստ մասնագետների՝ սխալ պատկերացում է: Հայտնի է, որ կոմայի մեջ գտնվող կամ կլինիկական մահ տանող մարդկանց 18 տոկոսը նույն տեսիլքներն են ունենում: Նրանք բոլորը տեսնում են թունել, լույս, դարպասներ, այնպիսի զգացողություն է՝ ասես Աստված ներկա է: Այն կարծես ճամփորդություն լինի դեպի դրախտ:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Էնդրյու Նյուբերգը կարծում է, որ այդ երեւույթը կարող է պարզ բացատրություն ունենալ: Նրա խոսքով՝ երբ ուղեղը մահանում է, եւ տեսողությունը մարում է, մարդ դադարում է տեսնել ծայրամասային գոտիներ: Եվ պայծառ լույսը կարող է լինել այն կենտրոնական մասը, որը հասանելի է տեսողությանը:

Եվ ուղեղը պաշտպանական նպատակներով արտադրում է հատուկ քիմիական նյութեր, որոնք տեսիլքների պատճառ են հանդիսանում: Այս տեսությունը հաջողություն ունեցավ այն բանից հետո, երբ գիտնականները պարզեցին, որ մահվան շեմին այդ բոլոր զգացողությունները կարելի է ստանալ կետամինի մեծ չափաբաժնի օգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել