Թեստ-ախտորոշում
Ստորեւ նշված հարցերին պատասխանեք հետեւյալ կերպ՝
1 միավոր- ոչ, ճիշտ չէ,
2 միավոր- հավանական է այդպես էլ կա,
3 միավոր- ճիշտ է,
4 միավոր- շատ ճիշտ է:
1. Դուք աշխատում եք խիստ լարված:
2. Դուք շատ դժվար եք կենտրոնանում որեւէ հարցի շուրջը:
3. Ձեր սեռական կյանքը չի բավարարում ձեզ:
4. Սպասողական դրությունը նյարդայնացնում է:
5. Ունեք մկանային թուլություն:
6. Թատրոն, կինոթատրոն չեք ցանկանում գնալ:
7. Մոռացկոտ եք:
8. Ձեզ զգում եք հոգնած:
9. Երկարատեւ ընթերցելուց ձեր աչքերը ցավում են:
10. Ձեր ձեռքերը դողում են:
11. Ունեք վատ ախորժակ:
12. Բազմամարդ երեկույթներում դժվար եք մնում:
13. Ընթերցածը դժվարությամբ եք հասկանում:
14. Ձեր ոտքերը եւ ձեռքերը սառն են:
15. Ձեզ հեշտությամբ կարելի է բարկացնել:
16. Հաճախ ունեք գլխացավ:
17. Առավոտյան արթնանում եք հոգնած եւ քնատ:
18. Ունեք գլխապտույտ:
19. Ականջներում կա աղմուկ:
20. Ձեզ անհանգստացնում են սեռական հարցերը:
21. Ձեր գլուխը «ծանրացած» է:
22. Զգում եք ցավեր ծոծրակի հատվածում:
23. Ձեր կյանքը խիստ լարված է:
24. Աղմուկից հեշտությամբ արթնանում եք:
25. Երբ անհանգստանում եք՝ քրտնում եք:
26. Ձեզ հանգիստ չեն տալիս տարբեր երկյուղալի մտքեր:
27. Ծիծաղում եք՝ շատ քիչ:
28. Կորցրել եք հետաքրքրությունը:
Եվ այսպես.
30-50 միավոր- դուք լավ վիճակում եք, ասթենիա չկա:
51-75 միավոր- թույլ ասթենիա (հոգնածություն):
76-100 միավոր- չափավոր ասթենիա:
101 եւ ավելի միավոր- արտահայտված ասթենիա: