Միլանի համալսարանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ ամինաթթուներից կազմված կոկտեյլը 12%-ով երկարացնում է մկների կյանքը: Լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ արական սեռի առողջ մկներին տալիս էին ջուր, որի մեջ ավելացվում էր 3 տեսակի ամինաթթու՝ ամինոիզակապրոնային թթու, իզոլեյցին ու վալին: Այս խառնուրդն օգտագործող մկներն ապրում էին միջինում 869 օր, մինչդեռ այն չօգտագործողները՝ 774 օր: Բացի կյանքի տեւողության ավելացումից, մկների մոտ նկատվեցին նաեւ այլ դրական փոփոխություններ, օրինակ, շատացավ բջիջների էներգետիկ սնուցումը եւ նվազեց ազատ ռադիկալների թթվային գործընթացների բացասական ազդեցությունը: Մկների կենսական ուժը շատանում էր եւ լավանում էր կոորդինացիան: Ազատ ռադիկալներն օրգանիզմում նորմալ գործընթացների ավելորդ նյութերն են: Դրանք առաջացնում են հյուսվածքների թթվային ու բորբոքային պրոցեսներ, որոնք, ի վերջո, հանգեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման: Շատ մասնագետներ կարծում են, որ հենց ազատ ռադիկալների գործունեությունն է հանդիսանում ծերացման հիմնական պատճառը: