Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց սեքսուալությունը կախված է արյան խմբից: Ըստ նրանց՝ այդ կախվածությունը պատահական չէ: Ինչպես հայտնի է, սեքսուալությունը պայմանավորված է արյան մեջ սեռական հորմոնների մակարդակով: Արյան առաջին խումբն ունեցող տղամարդիկ ձգտում են ստանալ ամեն ինչ եւ միանգամից: Նրանք «նվաճողներ» են, սակայն եթե կինն իրենց հեշտությամբ է տրվում, կորցնում են վերջինիս հանդեպ հետաքրքրությունը: Երկրորդ խումբն ունեցողները հաճախ ռոմանտիկ են, հանգիստ, զգայուն: Երիտասարդ աղջիկներին նման տղամարդկանց հետ ձանձրալի է, մինչդեռ հասուն կանայք պաշտում են այսպիսիներին: «Փլեյբոյներ». ահա այսպիսին են արյան երրորդ խումբն ունեցող տղամարդիկ: Նրանք ընդունակ են խելահեղ կրքի: Այն աղջիկները, որոնք ցանկանում են նվաճել նման տղամարդկանց, պետք է անտարբեր ձեւանան՝ նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար: Իսկ չորրորդ խմբի տղամարդիկ էներգիայով լի են եւ միշտ հասնում են իրենց ուզածին: Միայն հրեշտակի համբերություն ունեցող կանայք կարող են ապրել նման տղամարդկանց հետ: