Ստորագրեք որեւէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսարաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները։ Եթե մարդիկ ստորագրում էին իրենց կյանքում կատարված որեւէ հաճելի իրադարձությունից հետո, ապա ստորագրությունն ավելի խոշոր էր, քան սովորաբար եւ, ընդհակառակը, ստորագրության չափը փոքրանում էր որեւէ անհաջողությունից հետո։
Որքանո՞վ է մարդու հոգեվիճակն արտացոլվում նրա ստորագրության չափի մեջ։ Համալսարանում փորձարկումներ կատարվում էին ուսանողների միջոցով։ Նրանց տրվում էր որեւէ ոչ դժվար խնդիր պարունակող թղթի մի թերթ, որի տակ պետք է ստորագրություն դրվեր։ Երկրորդ թերթը պարունակում էր մի խնդիր, որն անհնար էր լուծել։ Առաջին դեպքում ստորագրության չափը նորմային գերազանցում էր 45 քառակուսի միլիմետրով, երկրորդ դեպքում 37 քառակուսի միլիմետրով ավելի փոքր էր։