Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգեր եւ բանջարեղեններ ուտելը դրական է ազդում առողջության վրա: Դրանք հատկապես օգնում են նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն ունենում եւ ընկնում սթրեսի մեջ, խորհուրդ է տրվում նարնջագույն որեւէ իր կրել: