Մոտ օրերս Հայաստանի ըմբշամարտի հավաքականները տարբեր մրցագորգերում լուրջ քննություններ ունեն հանձնելու:
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնում է Իրան՝ մասնակցելու ապրիլի 29-ին մեկնարկող միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Ազատ ոճայինները Մախաչկալայում հանդես կգան այս ձեւում կայանալիք մրցաշարում: Իսկ մեր երկու ոճերի երիտասարդական հավաքականները ներկայումս նախապատրաստվում են հունիսին Զրենյանին քաղաքում (Սերբիա) կայանալիք Եվրոպայի առաջնությանը: