Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՊԻՆԳԸ \’ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Ապրիլ 27,2011 00:00

Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը՝ ՎԱԴԱ-ն, շարունակում է պայքարը արգելված խթանիչների օգտագործման դեմ, եւ այդ պայքարում վաղեմության ժամկետ գոյություն չունի: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, որոնք դեռ վերջնական ճշգրտման կարիք ունեն, վերջերս ՎԱԴԱ-ն կազմել է անցած տարվա սեպտեմբերին Անթալիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դոպինգ օգտագործած ծանրորդների շուրջ 15 հոգուց բաղկացած մի ցուցակ, որտեղ ընդգրկվածների նկատմամբ, երկրորդ սրվակի ստուգումներից հետո, եթե դրանք էլ դրական արդյունք ցույց տան, համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն: Մեր տեղեկություններով՝ այդ ցուցակում հայաստանցի ծանրորդների անուններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել