Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է

Ապրիլ 27,2011 00:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին բացառում է Լիբիայում ցամաքային ռազմական գործողության իրականացումը, քանի որ այն հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւին: Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, Սարկոզին միաժամանակ հնարավոր է համարում հետախուզական ստորաբաժանումների կամ ռազմական փորձագետների գործուղումը Լիբիա, ինչը ընդունված բանաձեւով չի արգելվում: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իր հերթին հավանություն է տվել իր երկրի ռազմական ավիացիայի մասնակցությանը Լիբիայում ծավալվող գործողություններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը չի պաշտպանի Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը, եթե այն ենթադրի այդ երկրում ցամաքային զորքերի մուտք՝ քաղաքացիական պատերազմի նոր զարգացում եւ բռնության կիրառում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լիբիայի հարցով բանաձեւի քվեարկության ժամանակ, որով Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարվեց եւ դրսի միջամտության հնարավորություն ստեղծվեց, Ռուսաստանը ձեռնպահ էր քվեարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել