Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԵՆԳԵՆԸ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Reuters-ի մատուցմամբ, Ֆրանսիան ու Իտալիան ուզում են բարեփոխել Շենգենյան պայմանագիրն ու ամրապնդել Եվրամիության Frontex-ը, որը ապահովում է սահմանների արտաքին անվտանգությունը: Երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մենք ուզում ենք, որ Շենգենը գոյություն ունենա, բայց որպեսզի այն գոյություն ունենա՝ պետք է բարեփոխվի»,- Հռոմում հայտարարել է Սարկոզին: Ֆրանսիայի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ խորհրդակցության ավարտին: Խորհրդակցությունը, ի դեպ, նվիրված է եղել հյուսիսաֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքի մեղմացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել