Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ» ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ

Ապրիլ 27,2011 00:00

Թուրքական Dogan գործակալությունը համացանցում տեսահոլովակ է զետեղել, որտեղ թուրք ժանդարմներն ապրիլի 10-ին, ոստիկանության օրվան նվիրված շքերթում վանկարկել են՝ «Գորշ գայլեր»: Panarmenian.net- ի փոխանցմամբ, միջադեպը Էրդողանի ու Դեւլեթ Բախչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության միջեւ սկանդալի պատճառ է դարձել: Հոլովակում Սիվասի ոստիկանության ղեկավարը նաեւ հարցնում է ենթականերին, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանում են՝ «Մենք գորշ գայլեր ենք»: Ըստ Էրդողանի, իշխող կուսակցությունը կարող է Թաքսիմի հրապարակ դուրս բերել 10 հազար մարդ, որին Բախչելին պատասխանել է. «Ես դուրս կբերեմ 1000 գորշ գայլերի, որոնք հաշվեհարդար կտեսնեն 10 հազարի հետ»:

Թուրքական ազգայնական «Բոզ գուրդ» (գորշ գայլեր) կազմակերպությունը կազմում է «Ազգայնական շարժում» կուսակցության միջուկը: Կազմակերպության նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը՝ Անատոլիայից մինչ Չինաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել