Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍՅԱՆՈՎԸ 2008-Ի ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Ապրիլ 27,2011 00:00

Հանդես գալով Մոսկվայի Կարնեգի միջազգային կենտրոնում, «Ռուսաստանի ժողովրդական ազատություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը կարծիք է հայտնել, թե ռուսական իշխանությունները սադրել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պատերազմ սկսել 2008-ի օգոստոսին: Այդ մասին հաղորդում է news.am-ը: «Մենք կարծում ենք, որ այդ պատերազմը, փաստացի, հրահրել է Պուտինը, քանի որ դրան նախորդող 6 ամիսներին ռուսական իշխանությունը զորքեր եւ զրահատեխնիկայի մեծ քանակություն էր կուտակել Վրաստանի սահմանին: Այդ քանակությունը գերազանցում էր Կուրսկի ճակատամարտում եղած զորքերին ու տեխնիկային»,- ասել է Կասյանովը՝ վստահեցնելով, որ հակամարտությունը նախօրոք էր պատրաստվել, իսկ Սահակաշվիլին տրվեց այդ սադրանքին: «Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է գերազանցեր իր մանդատը եւ լայնամասշտաբ պատերազմ սկսեր»- ընդգծել է նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել