Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիայում նոր զոհեր կան

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել՝ այն բանից հետո, երբ երկուշաբթի կեսoրին բանակային ստորաբաժանումները՝ տանկերի աջակցությամբ, անցել են վճռական գործողությունների՝ նպատակ ունենալով վերջնականապես ճնշել քաղաքում սկիզբ առած բողոքի ալիքը: Դերաայում երեկ էլ պարբերաբար հրետակոծության ձայներ են լսվել, շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայված եղել: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զինվորականները զանգվածային խուզարկություններ են անցկացրել՝ ձերբակալելով բողոքի ակցիաների մասնակիցներին: Իրավապաշտպանները պնդում են, որ վերջին 24 ժամերի ընթացքում ընդդիմության ձերբակալված ակտիվիստների թիվը անցել է 500-ը:

Ստեղծված իրավիճակում Արեւմուտքը սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիներ է որոնում: Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է. «Մենք համոզված ենք, որ աշխարհի ցանկացած երկրում, այդ թվում եւ Սիրիայում, ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ով է լինելու իր առաջնորդը: Կառավարությանը իրենց դժգոհության մասին հայտնելու համար սիրիացիները չպետք է ենթարկվեն հարձակումների եւ սպանվեն: Սիրիայի կառավարությունը պետք է հարգի սեփական ժողովրդի իրավունքները»: Սպիտակ տանը նաեւ չեն բացառում, որ Սիրիայի կառավարության հանդեպ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել