Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՑՈՒՑԱՐԱՐ

Ապրիլ 27,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24-ը գտնվել է Ավստրիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Ըստ ԿԳՆ կայքի, նախարարն Ավստրիայի հայ համայնքի հետ մասնակցել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատիկի արարողություններին եւ Հայոց մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա նաեւ Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ միասին մասնակցել է Վիեննայի Սուրբ Ստեֆանի տաճարի մոտ կազմակերպված Հայոց մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել