Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Ապրիլ 27,2011 00:00

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական միությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որտեղ առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ուսանողության խնդիրները: «Հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երեւանի վարչական շրջաններում բնակվող բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Կամ էլ, պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ եւ մի քանի տասնյակ ավտոբուսներ գնելով՝ հնարավորություն ընձեռել ուսանողներին անվճար բուհեր հասնել: Այս կերպ դուք նաեւ կլուծեք մեկ այլ՝ քաղաքական խնդիր: Կատարելով նման սոցիալական ծրագիր, կզրկեք շատ քաղաքական կուսակցությունների ուսանողներին անվճար այստեղ-այնտեղ տեղափոխելով՝ քաղաքական դիվիդենդներ շահելու վաղեմի եւ արդեն «ավանդույթ» դարձած հնարավորությունից՝ ուսանողությանը զերծ պահելով քաղաքական շահարկումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել