Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ադոնցի փողոցի թիվ 13 շենքում վիճաբանություն է տեղի ունենում: 75-ամյա Ալբերտ Ռ.-ն իրենց բնակարանում, սպանելու դիտավորությամբ, ածելիով հարձակվել է խորթ դստեր՝ 50-ամյա Գայանե Բ.-ի վրա եւ փորձել է հարվածել նրա պարանոցին, ինչը կանխվել է օգնության հասած Գայանե Բ.-ի դստեր՝ 19-ամյա Անի Հ.-ի կողմից:
Ալբերտ Ռ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գայանե Բ.-ն նախաբազկի, դաստակի եւ կոպի կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: