Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 36-ամյա Արմեն Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Արմեն Մ.-ն կալանավորված է: