«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա առաջին եռամսյակում իրականացրել է 1945 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1843-ի փոխարեն։ Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, որը մեջբերում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացած տվյալները, այս տարվա առաջին եռամսյակում օդանավակայանով Հայաստան է ժամանել 134 066 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 808-ի փոխարեն։ Երկրից մեկնել է 156 357 մարդ՝ 2010թ. առաջին եռամսյակի 137 283-ի փոխարեն։
Օդանավակայանի ընդհանուր ուղեւորափոխադրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 290 423, այն դեպքում, երբ 2010թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 254 091 էր կազմել։
Վերոհիշյալ ժամանակահատվածում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 51 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 45-ի փոխարեն։ Օդանավակայանով Հայաստան է ժամանել 4007, երկրից մեկնել՝ 6287 մարդ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ժամանած ուղեւորների թիվը կազմել էր 1695, մեկնածներինը՝ 2470։