Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարկ տանք ակնագործությանը

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է։ Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ադամանդի արդյունահանման ռուսական խոշորագույն «Ալռոսա» ընկերության ներկայացուցիչների եւ Հայաստանի ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների կլոր սեղանի ժամանակ: «Ակնագործական արդյունաբերությունը մենք մտադիր ենք վերադարձնել զարգացման նախաճգնաժամային մակարդակին»,- հայտարարել է նախարարը:

«Ալռոսա»-ի փոխնախագահ Յուրի Օկաեմովն ասել է, որ 2010-ին իրենց ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ նախապատրաստական աշխատանք է տարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության շրջանակում, ինչը թույլ է տալու հստակեցնել եւ կայունացնել հարաբերություններն ակնագործական արդյունաբերությունում: «ՀՀ կառավարությունն այսօր պատրաստ է բաց աշխատել, մեզ դուր է գալիս, որ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է գործել իր ոլորտի անունից: Մենք նաեւ պատրաստվում ենք աշխատել թափանցիկ եւ բաց առաքումների ծավալների եւ տեսականու ուղղությամբ՝ կատարելով բոլոր պլանները, որոնց մասին մենք խոսել ենք»,- ըստ tert.am-ի, ասել է նա եւ հավելել, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական ընկերություններին $30 մլն-ի արժողությամբ ալմաստ մատակարարելու մասին ընկերության սահմանագիծը չէ։ Նա նշեց, որ այդ ծավալները կարող են ընդլայնվել հայկական ընկերությունների կողմից իրենց պարտավորությունները կատարելու դեպքում:

2011-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ հայկական ձեռնարկությունները «Ալռոսա»-ից ներկրել են $6.85 մլն-ի ալմաստ: Յուրի Օկաեմովն ասաց, որ համաշխարհային շուկաներում արձանագրվել է ալմաստի հումքի դեֆիցիտ:

Նա հայ արտադրողներին հրավիրեց մասնակցել վաճառքի նոր ձեւի՝ մրցութային առեւտրի, որին ընկերությունը ձեռնամուխ է լինելու հունիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել