Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ԼՐԱՑՆԵԼՈՎ

Ապրիլ 27,2011 00:00

\"\"Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետեւ «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ՝ «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար՝ «Առավոտին» էլ եմ հետեւում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարեւորությունը ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետեւելով՝ ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում հակառակը, սակայն, հնարավոր չէ: Ամբողջական տեղեկացվածության կարելի է հասնել միայն տպագիր մամուլին հետեւելով: Եվ այս իմաստով թերթերը կարծես լրացնում են մեկը մյուսին: Հիմա ես ստանում եմ «Առավոտ», «ՉԻ», «168 ժամ», «Հրապարակ», «Ժամանակ», «ՀԺ», եւ այդ թերթերը սկսել եմ ընկալել որպես մեկ ամբողջություն: Հայաստանում գործող ոչ մի թերթ առանձին վերցրած չի կարող ապահովել տեղեկատվության այդպիսի բազմազանություն, բայց նշված թերթերը միասին վերցրած իրագործում են այդ նպատակը՝ առանց որեւէ պայմանավորվածության մեկը մյուսին լրացնելով: TV-ների ոլորտում այդպես չէ, նրանք կրկնում են մեկը մյուսին, ավելի ճիշտ՝ կապկում են «Հայլուրին»: Իհարկե, տվյալ դեպքում «ԳԱԼԱ»-ին նկատի չունեմ, բայց, ցավոք, նրա սփռումը շատ սահմանափակ է:

Ես գիտեմ, որ իմ ասածների եւ արածների մեջ շատ բան ընդունելի չէ քեզ համար: Մի շարք հարցերում էլ ես համաձայն չեմ քեզ հետ: Բայց ո՞վ է ասել, որ դա վատ է, եւ ո՞վ է ասել, որ այդպես չպետք է լինի: Չէ՞ որ մեր ուզածն էլ հենց դա է, որ յուրաքանչյուրը ունենա համաձայն չլինելու արտոնություն: Երեւի տափակ կհնչի, չէ՞, դասականի խոսքի մեջբերումը, թե՝ ես համաձայն չեմ քեզ հետ, բայց պատրաստ եմ մեռնել կարծիք ունենալու քո իրավունքի համար:

Լավագույն մաղթանքներս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել