Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ»

Ապրիլ 27,2011 00:00

Ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը (սցենարի հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան) թեեւ ծրագրել էին ավարտել 2010-ի մարտի 1-ին, բայց աշխատանքներն այնքան շատ են եղել, որ նոր են կարողացել ավարտին հասցնել: Ֆիլմի առաջին մասում ներկայացված են 2007-ի սեպտեմբերից մինչեւ 2008-ի մարտի մեկը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերը, երկրորդ մասում ներկայացվում են բուն մարտի մեկի իրադարձությունները: Ըստ lragir.am-ի, ֆիլմը երեկվանից ուղարկվել է բոլոր ներկա եւ նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին: Տիգրան Պասկեւիչյանի խոսքով, հիմնական շեշտադրումները դրել են, թե ինչ թերություններ են տեղ գտել մարտի մեկի իրադարձություններից հետո եղած քննչական, դատախազական եւ այլ գործողություններում, փորձել են ցույց տալ մարտի մեկին կատարվածը եւ Հայաստանում օրենքների եւ Սահմանադրության հակասությունները: Տիգրան Պասկեւիչյանը մարտի մեկը հանրապետության կարեւորագույն, առաջնահերթ, ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում, եւ չկա որեւէ այլ խնդիր, որը դասակարգելու դեպքում վեր դրվի մարտի մեկից: «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը կթարգմանվի նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել