Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք՝ նկարները գողանալու համար

Ապրիլ 26,2011 00:00

ԱՄՆ-ի բնակիչ Տիմոտի Պիտեր Նուրջինը մեղադրվում է «Facebook»-յան ըքաունթները կոտրելու, աղջիկների նկարներ գողանալու ու դրանք «մեծերի համար» կայքերում տեղադրելու մեջ: Մեղադրյալը  ծանոթացել է 17-24 տարեկան աղջիկների հետ ու իմացել նրանց մասին անձնական մանրամասներ: Հավաքած տեղեկություններով նա գտել է ըքաունթների ու էլ-փոստերի գաղտնի հարցերի պատասխաններն ու գաղտնաբառերը:
Նուրջինը գողացել է էլ-փոստում պահպանվող նկարներն ու տեղադրել դրանք պոռնոգրաֆիկ կայքերում: Մեղադրյալը խոստովանել է, որ օգտվել է այլ անձանց պրոֆիլներից, սակայն չի իմացել, որ դա արգելվում է օրենքով:
«Facebook»-ի օգտագործման համաձայնագրում նշվում է, որ առանց տիրոջ համաձայնության՝ ցանկացած պրոֆիլի բովանդակությունը պահպանելն ու օգտագործելն արգելվում է օրենքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել