Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլանը՝ տուժող

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը իր նոր՝ «ԾպփՑՈՑպսՌ» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ վամպիրի դեր է կատարում: Տեսահոլովակում կան մութ, խավար, արյունոտ տեսարաններ եւ իսկական սարսափ- ֆիլմ է հիշեցնում: Դիման արյուն է խմում, թռչում է եւ սիրավեպ է սկսում երկրային աղջկա հետ: Տեսահոլովակում երգչին այնպես էին շպարել, որ նմանվել է «հցՎպՐՍՌ» ֆիլմի Ռոբերտ Պատինսոնին: Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ անկանխատեսելի բան է տեղի ունեցել: Վամպիրի եւ նրա սիրեցյալի թռիչքի տեսարանը քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր: Դիմային եւ նրա զուգընկերուհուն հատուկ պարաններով կապել էին առաստաղից: Հանկարծ պարաններից մեկը կտրվել է՝ երգիչը վայր է ընկել: Նկարահանման ողջ խումբը ապշել է ու խառնվել իրար:
Չնայած այդ ամենին, Դիման միանգամից ոտքի է կանգնել եւ ասել, որ նկարահանումները պետք է շարունակվեն: Եվ որ նմանատիպ իրավիճակները պետք է պարզապես շրջանցել, քանի որ, ըստ նրա, ոչ մի լուրջ բան էլ տեղի չի ունեցել իր հետ: Դեպքից մի քանի ժամ անց տեղի ունեցածը «հիշեցրել» է իր վատ հետեւանքների մասին, քանի որ ընկնելիս Դիման ուժեղ հարված էր ստացել: Իրականում այդ բարդ տեսարանները երգիչը չպետք է կատարեր: Դրանք պետք է կատարեին կասկադյորները, բայց Դիման հրաժարվել էր ցանկացած տեսակի օգնությունից եւ ասել, որ իր տեսահոլովակում ինքն անձամբ կհաղթահարի բոլոր բարդությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել