Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիհաննան ու Աշերը

Ապրիլ 26,2011 00:00

Ռիհաննայի գրեթե բոլոր սիրավեպերը՝ հայտնի տղամարդկանց հետ, լրագրողների աչքից չեն վրիպում: Պապարացցիները վերջին անգամ հրապարակել էին նրա ու Կոլին Ֆարելոմի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Հիմա եթե հավատանք շրջանառվող լուրերին, երգչուհին սիրային հարաբերությունների մեջ է երգիչ Աշերի հետ: «Coachella» երաժշտական փառատոնի ժամանակ երգչուհին Աշերի հետ ուրախ ժամանակ էր անցկացնում: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ «նրանք միմյանց ձեռք էին բռնել եւ ֆլիրտ էին անում»: Իսկ հայտնի դեմքերի շրջանակներում խոսվում է, որ Ռիհաննան ու Աշերը ընդհանուր ընկերներ շատ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել