Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՍՊԱՍՈՒՄ

Ապրիլ 26,2011 00:00

Ռուսաստանն ակնկալում է, որ Վրաստանն անվերապահորեն կյանքի կկոչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին հայտարարությունները: Ըստ tert.am-ի, Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք սպասում ենք, որ Վրաստանի ղեկավարությունն անվերապահորեն կհաստատի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի դեմ ուժ չկիրառելու մասին իր պարտավորությունները: Մենք այդ հարցում ամեն կերպ կօգնենք Հարավային Օսեթիային եւ կպնդենք, որ միջազգային քննարկումներն այդ խնդիրը որպես գերակայություն դիտարկեն»,- ասել է արտգործնախարարը:
Լավրովը ընդգծել է, որ 2008թ. օգոստոսի իրադարձությունների գնահատականում, երբ Վրաստանն իր զորքերը Հարավային Օսեթիա մտցրեց, միջազգային հանրությունն «իներցիոն տրամաբանություն» է պահպանում:
ՌԴ արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի բացառում Վրաստանի կողմից ռազմական սադրանքները: «Մենք չենք բացառում Վրաստանի կողմից ռազմական սադրանքները, քանի որ Թբիլիսիի այժմյան վարչակազմից ամեն ինչ սպասելի է, ուստի մենք հարավօսական սահմանները հուսալիորեն պաշտպանելու համար ամեն ինչ կանենք եւ պատրաստ կլինենք, եթե ինչ-որ մեկը ցանկանա կրկնել 2008թ. օգոստոսի հանցագործությունը»,- ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ 2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Ռուսաստանի այդ քայլին ի պատասխան՝ պաշտոնական Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել