Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիան կօգնի Ղազախստանին

Ապրիլ 26,2011 00:00

Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնախումբը (ԱԷՀ) կօգնի Ղազախստանի  այլընտրանքային էներգետիկայի տեխնոլոգիական զարգացմանը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ղազախական «Ղազատոմպրոմ» ատոմային պետական ընկերությունը:
Ավելի վաղ ընկերությունը, որն աշխարհում ուրան արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է, հաղորդել էր, թե մարտին սկսելու է 33-34 մլրդ տենգե ընդհանուր արժողությամբ արեւային մարտկոցների արտադրության գործարան կառուցել:
Էներգիայի վերականգնվող աղբյուրների տարբեր տեսակների համար նախատեսված նոր նյութերի ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու մտադրության մասին հուշագիր՝ կողմերի միջեւ ստորագրել են Ֆրանսիայում, «Ղազատոմպրոմի» ղեկավար Վլադիմիր Շկոլնիկն ու Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնախմբի անունից՝ Բերնար Բիգոն: «Խոսքն առաջին հերթին ԱԷՀ-ի տեխնոլոգիաների տրանսֆերտի մասին է, որը Ղազախստանին հնարավորություն կտա էներգիայի նոր աղբյուրների ստեղծման ուղղությամբ առավելագույնն օգտագործել իր ներուժը»,- ասված է կողմերի տարածած հայտարարության մեջ:
«Ղազատպրոմն» ու ԱԷՀ-ը մտադիր են համատեղ ստեղծել գիտահետազոտական լաբորատորիա: «Ղազատոմպրոմը» ակնկալում է նաեւ ղազախ մասնագետների վերապատրաստում անցկացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում աշխատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել