Երեկ լրացավ աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ծննդյան 60-ամյակը: Վերջին տարիներին Հ. Հարությունյանը մեծ դեր է խաղացել աստղադիտարանի կոլեկտիվի համախմբման, միջազգային ծրագրերի եւ համագործակցությունների հաստատման եւ գիտական միջոցառումների անցկացման գործում: Նա Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի անդամ է, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), «Աստղագիտության դասավանդում» հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: Երկար տարիներ դասախոսում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: