Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի սաները գրադարանի համալրման կարիք ունեն: Այս մասին, ըստ Նոյյան տապանի, հայտնում է «Ծիրանի» մշակութային հ/կ-ն, որը վերջերս հյուրընկալվել էր այդ դպրոցում: Ըստ «Ծիրանիի», դպրոցի սաները` ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ, ամեն տարի մասնակցում են մի շարք տեղային եւ միջազգային մրցույթների եւ շատ դեպքերում զգալի հաջողությունների են հասնում: