Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏԽՈՒՐ ՏԱՐԵԼԻՑ, ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽ ՏԱՐԵԴԱՐՁ

Ապրիլ 26,2011 00:00

Ապրիլի 24-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում, ինչպես ամեն տարի, ինչպես հայերը ողջ աշխարհում, մարդիկ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին՝ քաղաքի Բաղաբուրջ թաղամասում գտնվող հուշահամալիրում:
2010 թվականին, ծնունդով կապանցի, մանկավարժ Լիդա Դավթյանի շնորհիվ Դեր-Զորից այստեղ են բերվել ցեղասպանության նահատակների ոսկորներ եւ հատուկ արարողակարգով հանձնվել հողին:
Ապրիլի 24-ին կապանցիները հարգանքի տուրք են մատուցում նաեւ ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին, քանի որ 19 տարի առաջ հենց ապրիլի 24-ին թշնամին առաջին անգամ գնդակոծեց Կապան քաղաքը:
Իսկ այսօր եւ վաղը Սյունիքում կնշեն Գարեգին Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակները: Նախատեսված են այց Նժդեհի շիրիմին, գիտաժողով, համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել