Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնակամ մեռնելու իրավո՞ւնք

Ապրիլ 26,2011 00:00

Վերջերս «Առավոտում» կարդացի մի հոդված, որի հեղինակն առաջարկում էր ընդունել օրենք, որն իբր մարդուն իրավունք կտար ինքնակամ զրկվել կյանքից, ինչը բխում է մարդու իրավունքներից:
Զարմանում ես, որ ներկայումս ամբողջ աշխարհում ամեն ինչ արվում է մարդու կյանքի երկարացման համար, իսկ ռազմատենչները ձգտում են զենքի ուժով ենթարկել իրենց, հակառակորդներին սպանում են, փակում բանտերում: Զարմանում ես, որ հայտնվել է անձ, որը, չգիտես ինչո՞ւ, ո՞ւմ ծրագրերով առաջարկում է ընդունել այդ օրենքը եւ համոզում է իր հնարավոր ընթերցողներին՝ ընդունել առանց երկմտելու, քանի որ այն բխում է մարդու իրավունքներից: Գոնե մի պահ մտածե՞լ է, թե ո՞ւր կտանի այն, ինչի կհասցնի այդ օրենք-իրավունքը, ում շահերին կդիպչի: Առանց այդ էլ այս քրեականացված աշխարհում մարդկանց ունեցվածքին տիրանալու, նրանց պաշտոնը խլելու համար ամեն քայլի դիմում են, կեղծ քրեական գործեր կազմում, փակում բանտերում, սպանում, առեւանգում, խոշտանգում:
Մտեք դատարաններ, ոստիկանության բաժիններ, այլ ծառայություններ, ու կտեսնեք այնպիսի իրավիճակ, որտեղ մարդու իրավունքները, կյանքը, Քրեադատավարական օրենսգիրքը այլեւս արժեք չունեն: Ով ինչ ուզում անում է, օգտվելով իր դիրքից ու մնում անպատիժ: Իսկ եթե նման օրենք գոյություն ունենար, այդ բանդիտների ախորժակը ոնց կբացվեր, ուղղակի կգրեին, թե «…իր ցանկությամբ է ուզում մեռնել» ու վերջ:
Մենք ականատես ենք եղել բազմաթիվ նման իրավիճակների, որտեղ հանցագործ շղթան՝ պաշտոնյաները, ոստիկանները, դատախազներն ու դատավորները անում են ամեն ինչ՝ անձի կյանքը կործանելու համար: Նմանատիպ օրենք լինելու դեպքում՝ կստեղծվեն նոր հանցախմբեր, դրանց դեմ պայքարի ծառայություններ:
Սա իմ կարծիքն է եւ պատրաստ եմ բանավիճել: Ինչ վերաբերում է ծերերին, հիվանդներին, բոլորն էլ ապրել են ուզում, ու սոցիալական եւ բժշկական պայմանները եթե բարձր լինեն, ապա ինքնակամ մեռնելու մասին խոսելու կամ այն մարդու իրավունքների հետ կապելու հարցը ընդհանրապես չի ծագի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել