Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«GLOBAL GOLD»-ԻՆ «ԳՑԵԼ Է» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԿԼԱՍԻ» ԽԱՐԴԱԽ

Ապրիլ 26,2011 00:00

Հայազգի «հնարամիտը» բոլոր երկրներում նույն ոճով է «գցում» բոլորին

Հանքարդյունաբերող «Global gold» ընկերությունն արդեն 9 ամիս է՝ դատարաններից դուրս չի գալիս: Ընկերությունը մեղադրում է պետռեգիստրին՝ ապօրինի կարգով հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասը «Կալդերա ռեսուրսիզի» անունով գրանցելու մեջ: Հետագայում «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչ է հանդիսացել Ազատ Վարդանյանը, որն այդպես էլ դատական ոչ մի նիստի ներկա չի եղել: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ազատ Վարդանյանը ռուսական որոշ լրատվամիջոցներում ներկայացվում է որպես միջազգային «կլասի» խարդախ: Առավել ուշագրավ է, որ «Global gold»-ի պես խոշոր ընկերության ղեկավարների մտքով անգամ չի անցել, թե ում հետ են գործարք անում:
Դեռեւս 2001 թվականին ռուսական «ԹպփպՐվՌռ ԿՐպվոցՐչ» թերթը (https://www.vecherniyorenburg.ru/cat387/show6705/) գրել էր Ազատ Վարդանյանի այն «հերոսությունների» մասին, որոնք իրականացրել էր Ռուսաստանում: «Вечерний Оренбург» թերթը (https://www.vecherniyorenburg.ru/cat387/show6705/) գրել էր Ազատ Վարդանյանի այն «հերոսությունների» մասին, որոնք իրականացրել էր Ռուսաստանում: «Самый хитрый из египтян» հոդվածում թերթը նշել է, որ Ազատ Վարդանյանը 2000 թվականի ընթացքում համատեղ գործունեության պայմանով մի քանի անգամ տարբեր ներդրումային առաջարկներ է ներկայացրել Օրենբուրգի քաղաքային իշխանություններին: Ա. Վարդանյանը ներկայացվում է որպես Կանադայի քաղաքացի: Ռուսաստանի իրավապահ մարմինները տեղեկություն են տարածել, որ Ազատ Վարդանյանի գործունեության նպատակն է իշխանություններից պետական գումարներ ստանալ, որի դիմաց խոստացել է միջնորդ ծառայություններ կատարել բիզնեսի տարբեր ոլորտներում: Թերթը գրել է, որ իրավապահ մարմինները հաստատել են, որ Օրենբուրգի քաղաքային իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում Վարդանյանն իր մասին սուտ տեղեկություններ է ներկայացրել՝ իբր թե ծնվել է Եգիպտոսում, ավարտել Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը եւ պրոֆեսորի կոչում ունի: Ըստ թերթի, Ա. Վարդանյանն իր խարդախ ծրագրերն իրականացնելու համար իրեն ներկայացրել է որպես միջազգային մի քանի ներդրումային ընկերությունների սեփականատեր: Բայց սա Վարդանյանի ամենահամեստ խարդախությունն է: Ռուսական մեկ այլ պարբերականի՝ «СМ номер один»-ի https://pressa.irk.ru/sm/2005/2
7/006001.html) 2005 թվականի «На Байкале работал мошенник международного масштаба» հրապարակման մեջ Ազատ Վարդանյանի գործունեության մասին տեղեկատվությունը կարելի է նույնիսկ որպես հոլիվուդյան ֆիլմերի սցենար օգտագործել: «СМ номер один»- ը գրել է, որ Ռուսաստանի Իրկուտսկ նահանգի Սլյուդանսկ քաղաքում աղբյուրի ջրի արտադրության համար նախատեսվում էր գործարան կառուցել, որի համար պահանջվում էր 35 մլն դոլար: Եվ, ըստ թերթի, այդ պահին հայտնվում է նույն Ազատ Վարդանյանը, որն իրեն ներկայացրել է որպես Կանադայի տեղեկատվական միջազգային ակադեմիայի նախագահ եւ խոստացել է գտնել ներդրողներ խմելու ջրի արտադրության համար: Սլյուդանսկի քաղաքապետն էլ ոգեւորված՝ գնացել է գործարքի Ա. Վարդանյանի հետ: Թերթի ներկայացմամբ՝ քաղաքի «Живая вода Байкала» գործարանը պետք է խմելու ջուրն արտահաներ Չինաստան: Ընդ որում, չինացիներն էլ իրենց հերթին ոգեւորված այս ծրագրից՝ փոխհամաձայնության էին գնացել՝ ապրանքի տեղափոխման ծախսերն իրենց վրա վերցնել: Ռուսական «Живая вода Байкала» ընկերությունն անգամ պայմանագիր է կնքել ֆրանսիական «Sidel» ձեռնարկության հետ, որը սննդի արտադրության համար սարքավորումներ արտադրող խոշորագույն ընկերություններից է: Միայն փաստաթղթային պայմանագրերի համար ծախսվել է 50 մլն ռուբլի, իսկ Ա. Վարդանյանն էլ վստահեցրել էր, որ գործարանը կկառուցվի մոտ մեկ տարում: Թերթը գրում է նաեւ, որ հենց աղբյուրից խորքային ջրերն արտահանելու համար նախատեսված սարքավորումները տեղում աշխատեցնելու համար պայմանագիր է կնքվել պետերբուրգյան մեկ այլ ընկերության հետ, որն էլ 1 մլն դոլարից ավելի ծախս է արել եւ արեւմտյան ներդրողներ ներգրավել: «СМ номер один»- »-ի լրագրողին պետերբուրգյան ընկերության ղեկավարներից մեկն ասել է. «Մեզ անընդհատ վստահեցնում էին, որ շուտով գումարները կլինեն, մենք էլ սկսեցինք աշխատանքները եւ մեր սեփական միջոցներից բավականին մեծ գումարներ ծախսեցինք: Բայց հետո հասկացանք, որ, այսպես ասած, ձրի ենք աշխատում եւ ոչ մի ֆինանսավորում էլ չի լինի: Իզուր ծախսեցինք թե՛ մեր ժամանակը, թե՛ մեր գումարները»: Ընդ որում, Ազատ Վարդանյանը Սլյուդանսկի քաղաքապետին պարբերաբար հեռախոսով վստահեցրել է, որ 35 մլն դոլարն արդեն գտել է եւ շուտով այն տեղ կհասցնի: Թերթի ներկայացմամբ՝ Ազատ Վարդանյանի ծրագիրը ներդրողների համար շատ գրավիչ էր, քանի որ որպես փաստ էր բերվում չինական կողմի եւ Սլյուդանսկի միջեւ կնքված պայմանագիրը: Սակայն «Живая вода Байкала» ընկերությունն այդպես էլ ոչ մի կոպեկ չստացավ: Թերթը մեկ այլ ուշագրավ փաստ է ներկայացնում՝ Ա. Վարդանյանի ներկայացրած բանկերը, որոնք, այսպես ասած, վկայակոչվում էին որպես ծրագիրը ֆինանսավորող, պարբերաբար լուծարվում էին: Բավականին վնասներ կրելուց հետո ընկերությունը վերջապես հասկանում է, ինչպես թերթն է գրում՝ միջազգային մակարդակի խարդախին, որը նման գործելաոճով «քցել է» մի քանի ընկերությունների: Թերթի տեղեկացմամբ՝ Ազատ Վարդանյանը տարբեր երկրներում ընկերություններ էր գրանցում, ապա առաջարկում ֆինանսավորել ինչ-որ ծրագիր, որի համար որպես գրավ էր պահանջում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Հետո նրա ընկերությունը փակվում էր, իսկ գործընկերոջ բաժնետոմսերը մնում էին նրա տիրապետության տակ: Իսկ Իրկուտսկի գործարանի եկամտաբեր ծրագիրն օգտագործեց միջազգային բիրժաներում եւ որպես երաշխիք էր ներկայացնում Չինաստանի իշխանություններին ու Բայկալի որոշ հողատարածքներ: Վարդանյանը ծրագրի իրագործման ֆինանսավորումները ստացել է, սակայն այդ գումարները փոխանցվել են նրա անձնական հաշվեհամարին:
«Առավոտը» «Global gold»-ից հետաքրքրվեց, թե նախքան գործարքի գնալը հետաքրքրվե՞լ է «Կալդերա ռեսուրսիզով» եւ նրա ներկայացուցչով՝ Ազատ Վարդանյանով: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մենք խիստ անհանգստացած ենք ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած փաստերի եւ գնահատականների վերաբերյալ: Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից այդ հրապարակումներում նշված փաստերի պաշտոնական հաստատման գործընթացն այժմ ընթացքում է՝ ըստ համապատասխան հարցման։ Միաժամանակ, եւ դժբախտաբար, այդ հրապարակումներում նշված «Կալդերայի» պաշտոնյաների գործելաոճի եւ մեզ հետ Հայաստանում կատարվածի միջեւ առկա են բազմաթիվ նմանություններ: Ընթացքի մեջ է գտնվում «Կալդերայի» պաշտոնյաների կողմից մեր ընկերության բաժնեմասը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական գործ, ինչպես նաեւ ընթացքում է դատական գործ Վարչական դատարանում, որը «Կալդերայի» ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են ձգձգել, չնայած ներկայացված են այդ գործում որպես երրորդ կողմЖ Ինչ վերաբերում է, թե նախապես հետաքրքրվե՞լ ենք «Կալդերայով» եւ նրա ներկայացուցչով, ապա ասեմ, որ՝ ոչ, քանզի մենք գործ չենք ունեցել ոչ Ազատ Վարդանյանի, ոչ էլ «Կալդերայի» այլ աշխատակցի հետ այդ պայմանագիրը ստորագրելու ընթացքում։ Ինչքան մեզ հայտնի է, համատեղ ձեռնարկության պայմանագրի ստորագրման ժամանակ Ազատ Վարդանյանը չի հանդիսացել «Կալդերայի» ներկայացուցիչ եւ հանդես է եկել որպես այդպիսին մեր բաժնեմասերն այդ կազմակերպության անունով ապօրինի գրանցելու ժամանակահատվածից սկսած»Ж
Ստացվում է՝ տիրապետելով որոշ «հմտությունների», հնարավոր է «գցել» լուրջ եւ խոշոր միջազգային ընկերությունների, առանց մեղավորի ներկայության դատ ու դատաստան կանեն, իսկ հանցագործն էլ ազատ կշարունակի իր «մութ գործերը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել