Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

BBC-Ն՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլ 26,2011 00:00

Բրիտանական BBC ընկերության պարսկերեն լեզվով տրվող հեռուստատեսային ծրագիրը ապրիլի 22-ին եւ 25-ին հատուկ հաղորդում սփռեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 96-ամյակի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է ՀՀ հանրային ռադիոյի պարսկերենի ավագ խմբագիր Տիգրան Դավթյանը, ներկայացվեցին կադրեր երեւանյան միջոցառումների եւ Լոնդոնի հայության հավաքի մասին, տրվեցին պատմական տեղեկություններ: Ելույթ ունեցան հայկական «Բիութի ֆայդ փրոջեքթ» խմբի երգիչները եւ ասմունքողներ. Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունն արտասանվեց անգլերեն լեզվով: Խոսեց նաեւ Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության պատգամավորներից Ջուլիան Բերգը, որը հայտնեց, թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար Երեւանից ծիրանենու շիվ է բերել՝ Լոնդոնում տնկելու համար: BBC պարսկերեն հեռուստաալիքը պարսկալեզու ժողովուրդների մոտ ունի մեծ լսարան եւ 2010 թվականին ստացել է Հաթբըրդ արբանյակի լավագույն ծրագրի մրցանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել