Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Ապրիլ 26,2011 00:00

Ապրիլի 23-ի երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի գրասենյակից մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթ դեպի քաղաքի Մարտա թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթող: Ինչպես հաղորդում է «Նոյյան Տապան» գործակալությունը՝ վկայակոչելով «Ա-ԻՆՖՈ»-ն, երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրաձայն կոչ էին ուղղում Վրաստանի իշխանություններին՝ հետեւել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի շրջակա գյուղերի քահանա Տ. Մովսես Մանուկյանի գլխավորությամբ աղոթեցին անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար, որից հետո երիտասարդները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետեւեցին հայրենասիրական երգեր: 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել