Ապրիլի 9-ին «Գունավոր կռունկներ աղետյալների համար» լուրով տեղեկացրել ենք, որ Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակարգողն ու կենտրոնի կամավորները գտել են ԱՄՆ-ում մի կազմակերպություն, որը պատրաստ է գունավոր թղթից պատրաստված յուրաքանչյուր կռունկի համար 2 դոլար վճարել: Նախաձեռնությունից հավաքված ողջ գումարը ուղարկվելու է Ճապոնիայի աղետից տուժածներին:
Երեկ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ «Թղթե կռունկներ» ակցիային միացել է նաեւ Գավառի բնապահպանական-տեղեկատվական «Օրհուս» կենտրոնը: Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր դպրոցներն էլ մասնակցում են բարեգործական ու դաստիարակչական այս նախաձեռնությանը:
Թղթից պատրաստված կռունկը Ճապոնիայում խորհրդանշում է փրկություն, հույս, երազանքի իրականացում: Ծրագրի վերջնաժամկետը` ապրիլի 28-ն է: