Լեհաստանի 37-ամյա բնակիչ Տոմաշ Ուրինովիչը որոշել է ամուսնանալ նկարի հետ, որում պատկերված է իր երազանքների աղջիկը, հաղորդում է tert.am-ը:
Նա հայտարարել է, որ որոշել է ամուսնանալ նկարի հետ, քանի որ իրեն չի հաջողվել գտնել «բնագիրը», այսինքն՝ այն կնոջը, որին պատկերել է նկարիչը:
Ուրինովիչի խոսքերով՝ ինքն առաջին անգամ տեսել է նկարը 2001թ. պատկերասրահում եւ գնել այն: