Լրահոս
Օրվա լրահոսը

Նյութերը կներառվեն «Վարձք» ամսագրում

Ապրիլ 23,2011 00:00

Վրաստանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը լույս կտեսնեն առանձին հրատարակությամբ: Այդ մասին «Արմինֆոին» հաղորդել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի (RAA) համակարգող Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, մշակույթի եւ պատմության հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող նյութերը կներառվեն «Վարձք» ամսագրում, որը հրատարակում է RAA-ն: Հրատարակությունն արդեն անդրադարձել է Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացմանը`ներկայացնելով ներկայումս ամբողջովին քանդված Սուրբ Աստվածամայր, Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Կարապետ եկեղեցիների լուսանկարները:
Նախնական տեղեկատվության համաձայն, «Վարձքի»` Վրաստանին նվիրված համարը լույս է տեսնելու այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել