Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսում տեղի կունենա բողոքի ակցիա

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի «Մարդկության» հուշարձանի քանդման դեմ այսօր Կարսում բողոքի ակցիա է տեղի ունենալու: Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով Թուրքական Haberler-ին, ապրիլի 21-ին Կարսում մամուլի ասուլիսով հանդես են եկել Կարսի հիշյալ արձանի կառուցումը հանձնարարած այն ժամանակվա քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը: Կարսի նախկին քաղաքապետը նշել է, որ Էրդողանը՝ արձանը քանդելու իր հրահանգով նպաստեց, որ ամբողջ աշխարհում շոշափվի Կարսի անունը: «Այս ընթացքում Կարսի հուշարձանի հետ կապված 5 հազար հրապարակում է եղել: Մեր քաղաք են այցելում հազարավոր տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Հուշարձանի ավարտից հետո նախատեսել էինք կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի եւ ռեստորաններ»,- նշել է Կարսի նախկին քաղաքապետը: Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյն իր հերթին նշել է, որ ապրիլի 23-ին հուշարձանի քանդման դեմ բողոքի ակցիային միանալու համար Կարս է ժամանելու 200 արվեստագետ:
Նշենք, որ ներկայումս Կարսում սկսված են հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել