Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան վախենում է փոխհատուցման պահանջներից

Ապրիլ 23,2011 00:00

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Արմեն Մարությանը կարծում են, որ Հայոց ցեղասպանության հարցում անհրաժեշտ է շեշտը դնել Թուրքիայի կողմից փոխհատուցում վճարելու խնդրի վրա: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Էդիկ Մինասյանը նշել է, որ «դա հենց այն հարցն է, որից Թուրքիան ամենաշատն է վախենում»: Արմեն Մարությանն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, քանի որ «բազմաթիվ երկրների հայացքն ուղղված է Վաշինգտոնին, եւ եթե ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը, դա կհանգեցնի այդ հանցանքի ճանաչման շղթայական ռեակցիայի՝ աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից»:
Միաժամանակ, պատմաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ցեղասպանության փաստն ինքնին գիտական եւ քաղաքական շրջանակներում անվիճելի է, եւ խնդիրը վերաբերում է միայն դրա ճանաչման քաղաքական նպատակահարմարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել