Ստամբուլում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա ավարտին Հայաստանի հավաքականի առաջատարները դուրս մնացին մեդալների համար պայքարից: Համբարձում Տոնոյանը (66 կգ քաշային կարգ) եւ կանանց մրցաշարի մեր միակ մասնակիցը՝ մոսկվաբնակ Գայանե Հարությունյանը (48 կգ) մրցակիցներին տանուլ են տվել հենց առաջին գոտեմարտում, իսկ Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) հասցրել են մեկական հաղթանակ տանել: