«ESPN The Magazine» հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 182 մարզիկների վարկանիշային ցուցակը, որի մեջ նշված է նաեւ Ուկրաինայի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից երեք ֆուտբոլիստի անուն՝ Կիեւի դինամոյական Մաքսիմ Շացկիխի (Ուզբեկստան), Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներ, բոլիվիացի Մարսելո Մարտինես Մորենոյի եւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի: Շացկիխի տարեկան վաստակը $120 հազար է, Մորենոյինը՝ $ 883 հազար, իսկ Մխիթարյանն ստանում է տարեկան $ 360 հազար աշխատավարձ: